Մատչելիության հղումներ

«Հայֆեստ»-ը մեկնարկեց


Երեկ երեկոյան Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի շենքի մոտից սկսվեց «Հայֆեստ» 5-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր շքերթը: Մասնակիցները հասան Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, որտեղ էլ շարունակվեց տոնը` մինչեւ փառատոնի հանդիսավոր բացումը:

Ռուսական դրամատիկական թատրոնի շենքում փառատոնի բացմանը նախորդեց նախագահ փառատոնի տնօրեն Արթուր Ղուկասյանի ասուլիսը: Նրա խոսքով` հայկական որեւէ թատերախումբ չի մերժվել փառատոնին մասնակցելու համար, պարզապես այդ ներկայացումները հիմնականում ոչ փառատոնային ծրագրում են ընդգրկվել:

«Հայֆեստ»-ում հանդես կգան շուրջ 350 մասնակիցներ 33 երկրներից, կցուցադրվեն 90-ից ավելի ներկայացումներ:

Փառատոնը բացվեց Ռուսաստանից ժամանած Նատալյա Կասպարովայի պարային թատրոնի «Կոմիտասի երգերը» ներկայացմամբ:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG