Մատչելիության հղումներ

logo-print

Օտարվել են Կոնդը եւ Մաշտոցի պողոտայի շուկային հարող տարածքը


Հայաստանի կառավարության այսօրվա նիստում որոշվել է օտարել Կոնդի թաղամասը եւ Մաշտոցի պողոտայի շուկային հարող տարածքը` ճանաչելով դրանց նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ:

Ինչպես նշված է կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, այդ տարածքների ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը:

Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետ է սահմանվել 2009 թվականի հունվարի 1֊ը: Երեւանի քաղաքապետարանը անցկացնելու է սեփականությունը ձեռք բերողի հրապարակային մրցույթ:

Վարչապետ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ պետք է բացառվի անհավասար պայմանների առկայությունը այդ տարածքներում բնակվողների համար:

«Չենք կարող մեկին 2 հազար մետր հող տալ, գրանցել, կողքինը՝ չգրանցել»,֊ - ասել է նա` հանձնարարելով քաղաքապետին պատժել նման որոշում կայացնողներին:

Սերժ Սարգսյանը նաեւ զգուշացրել է, որ արգելվում է «բոլոր տեղերում որեւէ մեկի բնակարանի իրացումն առանց նրան այդ տարածքում բնակմակերես առաջարկելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG