Մատչելիության հղումներ

logo-print

Խնդիրը դասագի՞րքն է, թե՞ ուսումնական մեթոդը


«Հատուկ եւ հանրակրթական դպրոցների համար առանձին դասագրքեր են անհրաժեշտ»,- պնդում է Մելիքսեթյանը:

Յուրի Բախշյանի անվան թիվ 27 դպրոցում 2002 թվականից իրականացվում է կրթության հատուկ ծրագիր: Այս դպրոցում մտավոր եւ ֆիզիկական այլ խնդիրներ ունեցող երեխաների թիվը 40-ից ավելի է:

Այստեղ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատում են ուսուցման հատուկ մեթոդով: Դպրոցի նորանշանակ տնօրեն Սուսաննա Սարգսյանը «Մաքս Լիբերթի»-ին տված հարցազրույցում բողոքեց, թե մտավոր խնդիրներ ունեցող երեխայի համար պետք է առանձին դասագրքեր լինեն:

Կրթության ազգային ինստիտուտում մշակվում են ուսումնական ու ծրագրամեթոդական ձեռնարկներ, ուղեցույցներ ու չափորոշիչներ: Այս հարցով դիմեցինք նաեւ ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանին:

«Պետական գիտելիքների կարողությունները սահմանվում են կրթական ծրագրերով եւ ոչ թե միայն գրքերով», - նշում է Ղուկասյանն ու հավելում, թե ավելի ճիշտ է ծրագրին անդրադառնալ:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG