Մատչելիության հղումներ

Աշոտ Եղիազարյանը՝ պատգամավոր֊-մուլտիմիլիոնատեր


Ռուսաստանի Պետդումայի ամենահարուստ պատգամավորների թվում է հայազգի Աշոտ Եղիազարյանը:

Ըստ «Տրուդ» թերթում այսօր հրապարակված տվյալների՝ Աշոտ Եղիազարյանի կարողությունը կազմում է 200 միլիոն դոլար:

Հայազգի պատգամավորը ներկայացնում է Վլադիմիր Ժիրինովսկու Լիբերալ֊-դեմոկրատական կուսակցությունը:

Ռուսաստանցի ամենահարուստ պատգամավորը Սուլեյման Քերիմովն է, որի կարողությունը կազմում է ավելի քան 12 միլիարդ դոլար: Մի քանի ամիս առաջ նա դուրս եկավ Ժիրինովսկու կուսակցությունից եւ անդամագրվեց «Եդինայա Ռոսիա»-֊ին:

Ամենամեծ թվով մեծահարուստներ ունի հենց «Եդինայա Ռոսիա»֊-ն, որի կուսակցական ցուցակը առաջիկա ընտրություններում, ինչպես փաստում է մոսկովյան պարբերականը, մտադիր է գլխավորել նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG