Մատչելիության հղումներ

«ՎիվաՍել»-ի աջակցությամբ վերանորոգվում են Բյուրականի աստղադիտարանի աստղադիտակները


«ՎիվաՍել»-ը 23,3 միլիոն դրամի աջակցություն է տրամադրել Բյուրականի աստղադիտարանի աստղադիտակների կառավարման համակարգի արդիականացման ու վերանորոգման նպատակով:

«ՎիվաՍել»-ից ստացված հաղորդագրության համաձայն, Բյուրականի աստղադիտարանի 2,6-մետրանոց աստղադիտակը վերջին շրջանում հայտնվել է ծանր վիճակում, նյութական միջոցների բացակայության պատճառով այն դուրս է եկել շարքից:

Տրամադրված 23,3 միլիոն դրամը հնարավորություն կտա դիտակի կառավարման համար ձեռք բերել եւ օգտագործել նորագույն սարքավորումներ: Մասնավորապես, փոխվում են աստղադիտակի կառավարման կենտրոնի համակարգիչները եւ վերակառուցվում է ազոտի ստացման համակարգը` կառավարման կենտրոնի ջերմամեկուսացման նպատակով, ինչն անհրաժեշտ է դիտակից դիտումներ կատարելու համար:

«ՎիվաՍել»-ի աջակցությամբ կվերանորոգվի նաեւ Շմիդտի դասի 1-մետրանոց աստղադիտակը, որի բացմանը 1961 թվականին մասնակցել է Խորհրդային Միության ղեկավար Նիկիտա Խրուշչովը: Կվերանորոգվի աստղադիտակի էլեկտրոնային համակարգը` մասնավորապես պետք է պատրաստվի լուսաընդունիչ սարք (CCD matrix) եւ գործարկվի կառավարման համակարգ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG