Մատչելիության հղումներ

Մոսկովյան բուհի շենքում հրդեհի հետեւանքով 9 մարդ է զոհվել


Մոսկվայի պետական եւ կորպորատիվ կառավարման ինստիտուտում երեքշաբթի օրը բռնկված հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 9-ի:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, երեկ երեկոյան հիվանդանոցներում էր գտնվում հրդեհից տուժած 45 մարդ:

Ինչպես լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ վարչության պետի տեղակալ Բորիս Բորզովը, հրդեհի մարման ընթացքում հաջողվել է փրկել ավելի քան 100 մարդու:

1939 թվականին կառուցված հինգհարկանի շենքում բռնկված հրդեհին տրվել էր բարդության բարձրագույն` հինգերորդ կարգ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG