Մատչելիության հղումներ

Ուսուցում` ինտերնետի միջոցով


Շուտով նման ծրագիր իրականացնելու հնարավորություն կունենա նաեւ Երեւանի պետական քոլեջներից մեկը: Հավանական թեկնածուներն են Երեւանի պետական հումանիտար եւ ինֆորմատիկայի քոլեջները:

Կրթության եւ գիտության նախարարության միջին մասնագիտական կրթության վարչության պետ Սամվել Պիպոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նշեց, որ ծրագիրը կօգնի մարզերի բնակիչներին առանց Երեւան այցելելու ինտերնետի միջոցով ստանալ միջին մասնագիտական կրթություն: Սակայն պետք է նշել, որ պետությունը գումար չի տրամադրելու իր հոգածության ներքո գտնվող քոլեջներին ծրագիրն իրականացնելու համար:

Կառավարությունն առաջիկայում կհաստատի նման ուսուցման մասնագիտությունների ցանկը եւ դրանից հետո միայն կընտրվի հաստատությունը: Պիպոյանը նշեց, որ իրենք սկզբի համար ընտրել են առավել մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG