Մատչելիության հղումներ

logo-print

Սարկոզիի շքախումբը պարբերաբար խախտում է երթեւեկության կանոնները


Ֆրանսիական «Ավտոպլյուս» հանդեսը պնդում է, թե նախագահ Նիկոլա Սարկոզիի շքախումբը շարունակաբար խախտում է ճանապարհային երթեւեկության կանոնները` գերազանցելով արագությունը եւ անցնելով կարմիր լույսի տակով:

Պարբերականի թղթակիցները 4 շաբաթ շարունակ հետեւել են նախագահի շքախմբի գործողություններին եւ պարզել, որ այդ ընթացքում այն ութ անգամ գերազանցել է արագությունը, նույնքան անգամ անցել է կարմիր լույսի տակով եւ երկու անգամ հակառակ ուղղությամբ է շարժվել միակողման երթեւեկության փողոցով:

«Արդյո՞ք նախագահը օրինակ է ծառայում, թե՞ նա միապետ է, որի համար օրենք գոյություն չունի»,֊ - հարցնում է հանդեսի մեկնաբանը:

Պարբերականի վկայությամբ՝ Սարկոզին նույնիսկ չափազանց կարճ ուղեւորությունների համար օգտվում է նախագահական «Սիտրոեն»-֊ից, որն ուղեկցում են նրա շքախմբի մեքենաները եւ մոտոցիկլետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG