Մատչելիության հղումներ

Այսօր Բուլղարիա է մեկնում «Օրինաց երկիր» կուսակցության պատվիրակությունը՝ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: «Օրինաց երկիր» կուսակցության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, այցը կատարվում է Բուլղարիայի նախկին նախագահ Ժելյո Ժելեւի հրավերով:

Պատվիրակությունը կմասնակցի Բալկանյան քաղաքական ակումբի 10-րդ միջազգային համաժողովին, որտեղ քննարկվելու է նաեւ կովկասյան քաղաքական ակումբի ստեղծման խնդիրը, ուր ընդգրկվելու են տարածաշրջանի ճանաչված քաղաքական գործիչներ եւ փորձագետներ:

Արթուր Բաղդասարյանը միջազգային համաժողովում հանդես կգա տարածաշրջանային զարգացումների եւ եվրոպական ինտեգրացման հարցերին նվիրված զեկույցով:

Մինչեւ հոկտեմբերի 6-ը շարունակվելիք այցի ընթացքում «Օրինաց երկիր»-ի պատվիրակությունը երկկողմ հանդիպումներ կունենա Բուլղարիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ինչպես նաեւ բալկանյան, կովկասյան եւ Եվրամիության այլ երկրների առաջատար պետական եւ քաղաքական գործիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG