Մատչելիության հղումներ

Գորդոն Բրաուն. «Մինչեւ տարեվերջ Իրաքից կարող են հեռանալ բրիտանացի 1000 զինվորականներ»


Մինչեւ տարեվերջ Իրաքից կարող են դուրսբերվել բրիտանացի 1000 զինծառայողներ, հայտարարել է այսօր Բաղդադում Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը իրաքցի իր պաշտոնակից Նուրի ալ֊-Մալիքիի հետ հանդիպելուց հետո:

«Մինչեւ Ծննդյան տոները բրիտանական զորքի թվաքանակը, որն այժմ կազմում է 5500 մարդ, կարող է նվազեցվել մինչեւ 4500»,֊ - ասել է Գորդոն Բրաունը, որն առաջին անգամ է այցելում Իրաք:

Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ առաջիկա երկու ամիսներին Բասրա նահանգը կարող է լիովին փոխանցվել իրաքյան ուժերի վերահսկողության տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG