Մատչելիության հղումներ

Վաղը երկօրյա այցով Թբիլիսի է ժամանելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը: «Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին` այցը գնահատելով «նշանակալի»:

«Գլխավոր քարտուղարը տեսնելու է մեր երկիրը, ականատեսն է դառնալու այն ջանքերի, որ Վրաստանում գործադրվում են ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ», - թղթակիցներին ասել է Աթենք այցելած Բեժուաշվիլին:

Վրաստանի արտգործնախարարը հայտնել է, որ Յաապ դե Հոոպ Սխեֆերը նաեւ դասախոսություն է կարդալու Թբիլիսիի պետհամալսարանի ուսանողների համար եւ այցելելու է Կախեթի:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի այց Հայաստան մոտ ժամանակներս նախատեսված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG