Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ելույթ է ունեցել «Եդինայա Ռոսիյա» կուսակցության նախընտրական համագումարին եւ հայտարարել է, որ համաձայն է գլխավորել այդ կուսակցության նախընտրական ցուցակը այս տարվա դեկտեմբերի 2-ին կայանալիք Պետական դումայի ընտրություններում:

Նա ասել է նաեւ, թե ցանկանում է մնալ անկուսակցական: «Չնայած այն հանգամանքին, որ ես եղել եմ «Եդինայա Ռոսիյա»-ն ստեղծելու նախաձեռնողներից, ես, ինչպես եւ մեր քաղաքացիների մեծ մասը, անկուսակցական եմ եւ չեմ ուզում փոխել այդ կարգավիճակը», - ասել է Վլադիմիր Պուտինը:

Նա ասել է նաեւ, որ «ապագայում վարչապետի պաշտոնը ստանձնելու մասին առաջարկությունը միանգամայն իրատեսական է` թեպետեւ այս պահին դրա մասին խոսելը վաղաժամ է»:

«Դրա համար կա երկու նախապայման. նախ, «Եդինայա Ռոսիյա»-ն պետք է հաղթի ընտրություններում, բացի այդ` նախագահի պաշտոնում պետք է ընտրվի ազնիվ, արժանի, արդիական եւ կարող անձնավորություն», - ասել է Վլադիմիր Պուտինը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG