Մատչելիության հղումներ

Կեղծ ահազանգ` Վերաքննիչ դատարանի շենքը ականապատելու մասին


Երկուշաբթի առավոտյան (ժամը 10.35-ին) ոստիկանության Շենգավիթի բաժինն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացել, թե պայթեցնելու նպատակով ինքը ականապատել է Հայաստանի վերաքննիչ դատարանի շենքը: Ահազանգը, պարզվել է, կեղծ էր:

Ըստ Հայաստանի ոստիկանության ինտերնետային կայքի, դեպքի վայր են մեկնել ոստիկանության եւ փրկարար ծառայության աշխատակիցներ եւ համապատասխան մասնագետներ:

«Կատարված որոնողական համալիր աշխատանքների արդյունքում դատարանի շենքում ոչինչ չի հայտնաբերվել, ինչից հետո հաստատությունն անցել է իր սովորական աշխատանքային գործունեությանը», - փոխանցում է ոստիկանությունը: - «Փաստի առթիվ Հայաստանի քրեական օրենսգրքի 259 հոդվածի (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) հատկանիշներով Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG