Մատչելիության հղումներ

Թուրքական բանակի գլխավոր շտաբի պետը խոսել է քրդական խնդրի մասին


Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ 3աշար Բույուքանըթը ասել է, որ Իրաքի հյուսիսում քրդական անկախ պետության ստեղծումը Թուրքիայի համար կլինի սպառնալիք թե' քաղաքական եւ թե' անվտանգության առումով:

Ստամբուլում ելույթ ունենալով ռազմական ակադեմիայի շրջանավարտների առջեւ` Բույուքանըթը նաեւ ասել է, որ «զինված ուժերը վերջին շրջանում պարբերաբար հարձակման են ենթարկվում դրսից եւ ներսից»:

Գեներալը հայտարարել է, որ բանակը վճռականորեն պաշտպանելու է Թուրքիայի կենտրոնացված ազգային պետությունը եւ կառավարման աշխարհիկ կարգը` «ի հեճուկս դրա քայքայմանն ուղղված բոլոր ջանքերի»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG