Մատչելիության հղումներ

Խոշոր շահում` երկարատեւ համբույրի շնորհիվ


Պեկինի անշարժ գույքի գործակալություններից մեկի աշխատակցուհի Ժենգ Չունյանգը շահել է «Շեւրոլե Լովա» մակնիշի մեքենա, քանի որ … համբուրել է այն 27 ժամ եւ 40 րոպե:

DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, արտառոց մրցույթը կազմակերպել էր Չինաստանի մայրաքաղաքի խոշոր առեւտրական կենտրոններից մեկը: 120 մասնակիցները մեքենան համբուրելու ընթացքում ունեին երկու անգամ 10-ական րոպեով ընդմիջում վերցնելու իրավունք, իսկ 24 ժամ դիմացողները մրցույթը պետք է շարունակեին մեկ ոտքի վրա կանգնած:

Միայն 6 մասնակից է հատել 24 ժամի սահմանագիծը, որոնցից 4-ը հրաժարվել են հետագա պայքարից: Երկու մրցակիցներից մեկն էլ մեքենան այդքան համբուրելուց հետո ուշագնաց է եղել:

«Շեւրոլե Լովա»-ն շահած Ժենգ Չունյանգը խոստովանել է, որ շահումը շատ ծանր գին ուներ: «Ոտքերս ու ձեռքերս ահավոր ցավում են, բայց երջանիկ եմ, որ մեքենա եմ ստացել», - ասել է անշարժ գույքի գործակալության աշխատակցուհին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG