Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը մեկնեց Նյու Յորք


Այսօր վաղ առավոտյան Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնել է Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Նյու Յորքում գտնվելու ընթացքում Վարդան Օսկանյանը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում` Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ:

Վաղը Հայաստանի արտգործնախարարը Նյու Յորքում կմասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Հոկտեմբերի 3-ին նախատեսված է Վարդան Օսկանյանի ելույթը Գլխավոր ասամբլեայի նիստին, իսկ հաջորդ օրը նա ելույթով հանդես կգա Գլխավոր ասամբլեայի շրջանակներում անցկացվելիք միջկրոնական ու միջմշակութային փոխըմբռնման եւ հանուն խաղաղության համագործակցության բարձր մակարդակի երկխոսության նիստում:

Հինգշաբթի օրը նախատեսված է նաեւ Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG