Մատչելիության հղումներ

logo-print
Մեխիկոյում ավարտվեց շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը: Աշխարհի նոր չեմպիոն դարձավ հնդկաստանցի 38-ամյա գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը:

Վերջին` 14-րդ պարտիայում Անանդը ոչ-ոքի խաղաց հունգարացի Պետեր Լեկոյի հետ եւ 9 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականը:

Աշխարհի արդեն նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը եւ իսրայելցի Բորիս Գելֆանդը 8-ական միավորով կիսեցին 2-3-րդ տեղերը: 7 միավորով 4-րդ տեղում է Պետեր Լեկոն, ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը 6,5 միավորով 5-րդն է:

Հայաստանցի Լեւոն Արոնյանը, վերջին տուրում զիջելով Կրամնիկին, 6 միավորով 6-7-րդ տեղերը կիսեց ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչի հետ:

Մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով եզրափակեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG