Մատչելիության հղումներ

logo-print

Չորս ապօրինի ներգաղթյալ... Թոնի Բլեյրի մեքենայում


Մեծ Բրիտանիայի տարածք ապօրինի ճանապարհով հասնելու նպատակով չորս տղամարդ՝ ենթադրաբար Հնդկաստանից, թաքնվել են նախկին վարչապետ Թոնի Բլեյրի համար նախատեսված ծառայողական նոր մեքենայում, որը Կալե ֆրանսիական նավահանգստից Լոնդոն է հասցրել բեռնատար լաստանավը:

Բեռի ստուգման ընթացքում բրիտանացի ոստիկանները մեքենայում հայտնաբերել են չորս քնած ներգաղթյալների եւ նրանց փոխադրել են բաժանմունք:

DPA գործակալության փոխանցմամբ, զրահապատ ապակիներով եւ հատուկ տեխնոլոգիայով ամրացված դռներով BMW-7 մակնիշի մեքենան Թոնի Բլեյրի համար արտադրել է Մյունխենում գտնվող BMW-ի կենտրոնական գործարանը: Մեքենայի գինը 100 հազար ֆունտ ստեռլինգ է:

Այդ մեքենան Բլեյրին են հատկացրել Մերձավոր Արեւելքի գծով հատուկ բանագնացի աշխատանքը կատարելու համար:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG