Մատչելիության հղումներ

Արոնյանը պարտվեց Գելֆանդին


Մեխիկոյում շարունակվող շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի 12- րդ պարտիայում Լեւոն Արոնյանը այսօր սեւ խաղաքարերով պարտություն է կրել Բորիս Գելֆանդից: Խաղն ավարտվել է 40-րդ քայլում: Վերջին 2 տարիների Հայաստանի լավագույն մարզիկը դուրս մնաց չեմպիոնական մենամարտից:

Մրցաշարի առաջատար Վիշվանաթան Անանդը ոչ-ոքի է խաղացել Պյոտր Սվիդլերի հետ, իսկ աշխարհի գործող չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը սպիտակ խաղաքարերով պարտության է մատնել Պետեր Լեկոյին: 12-րդ տուրի վերջին պարտիայում Ալեքսանդր Մորոզեւիչը հաղթել է Ալեքսանդր Գրիշուկին:

Մրցաշարային աղյուսակը 8 միավորով գլխավորում է Անանդը, 7 միավորով 2-րդ տեղում է Գելֆանդը, իսկ ահա Վլադիմիր Կրամնիկը 6.5 միավորով միայն 3-րդն է:

Լեւոն Արոնյանը վաստակել է 5.5 միավոր եւ Լեկոյի ու Մորոզեւիչի հետ կիսում է 4-6 րդ հորիզոնականները:

Մրցաշարային աղյուսակը 5 միավորով եզրափակում են Սվիդլերը եւ Գրիշչուկը:

Մրցաշարի ավարտին 2 պարտիա է մնացել: 13-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Սվիդլերը, իսկ վերջին տուրում` Կրամնիկը:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG