Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը մտահոգված է Տեր-Պետրոսյանի ելույթի` Ղարաբաղյան հարցի վերաբերյալ հայտարարությունների կապակցությամբ


Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հինգշաբթի օրը արձագանքեց Ղարաբաղյանի հակամարտության կարգավորման ուղղությամբ երկրի ներկա իշխանությունների դիրքորոշման քննադատությանը նորանկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` անցած շաբաթավերջի ելույթում:

Գրեթե տասնամյա լռությունից հետո Տեր-Պետրոսյանը, մասնավորապես, ասել էր. - «Մենք կկորցնենք ոչ միայն Ղարաբաղը, այլ պիտի մտածենք Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման մասին: Այս իշխանությունների ամենամեծ հանցանքը, ինձ թվում է, հենց այստեղ է: Ղարաբաղի հարցի կարգավորումը այս տասը տարիների ընթացքում համարյա թե հասել է անհուսալի վիճակի: Եթե դուք հետեւում եք Ադրբեջանի արձագանքներին, ապա կտեսնեք, որ նրանց դիրքը քանի գնում կոշտանում է, այսուհետեւ նրանք ոչ մի փոխզիջման չեն գնալու»:

«Ղարաբաղի հարցում ցանկացած հայտարարություն պետք է զգուշավոր լինի», - ասաց Վարդան Օսկանյանը` փաստարկելով. - «Որովհետեւ, սա մեր բոլորի խնդիրն է, համազգային խնդիր է: Եվ մենք իսկապես պետք է շատ զգույշ լինենք մեր հայտարարություններում, որպեսզի ադրբեջանական կողմից ինչ-որ լրացուցիչ պատճառ չտանք դիրքորոշումները փոխելու կամ կարծրացնելու, կոշտացնելու: Ես ունեմ որոշ մտահոգություն, որ վերջերս արված հայտարարությունը կարող է նման հետեւանք ունենալ»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG