Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պատրաստվում է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում բարձրացնել Հայաստանին «օկուպանտ» ճանաչելու հարցը


Ադրբեջանը գործադրում է բոլոր ջանքերը` հասնելու համար ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) կողմից Հայաստանին «օկուպանտ» ճանաչելուն: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխնախագահ Զիյաֆեթ Ասքերովը:

«Եթե ՆԱՏՕ-ն իրոք եվրատլանտյան տարածքում արդարության եւ անվտանգության ապահովմանը մասնակցող կազմակերպություն է, ապա պետք է արտահայտվի այդ առիթով», - APA գործակալության փոխանցմամբ` ասել է Ասքերովը: - «Մենք այդ հարցը բարձրացնելու ենք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, որպեսզի վեհաժողովը այդ կապակցությամբ քաղաքական որոշում ընդունի»:

Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը նախատեսված է հոկտեմբերի 25-27-ը Ռեյկյավիկում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG