Մատչելիության հղումներ

Հատուկ կարիքներով երեխաներին` հատուկ խաղալիքներ


Խաղալիքների հեղինակների մեծ մասն անձամբ աշխատել են նման խնդիրներ ունեցող երեխաների հետ:

«Նռանի» հատուկ կարիքավոր երեխաների վաղ միջամտության ծրագիրը վերջերս հատուկ խաղալիքներ է նվեր ստացել նշյալ քոլեջի կողմից: «Նռանին» այսօր ունի թվով շուրջ 40 հատուկ կարիքավոր մինչեւ 7 տարեկան հաշվառուներ:

Հատուկ կարիքներով երեխաների համար վերականգնողական խաղալիքներից է, օրինակ, Դավիթ Փարադյանի պատրաստած «Օդային գնդիկներ»-ը: Այն կազմված է փուչիկից եւ ձողից: Երբ երեխան շնչում եւ արտաշնչում է խողովակի մեջ, ձեւավորվում է թափանցիկ փուչիկ, որի մեջ կան փրփրապլաստե փոքրիկ գնդիկներ: Այս խաղալիքը նպաստում է երեխայի տեսողական ուշադրության կենտրոնացմանը: Այն անհրաժեշտ է հատկապես աուտիզմի նշաններով երեխաներին:

Շփվելով հատուկ կարիքներով երեխաների եւ նրանց ծնողների հետ` Արմինեն եկել է այն եզրակացությանը, որ ծնողներից շատերը, անտեսելով երեխայի մնացած խնդիրները, ցանկանում են շտկել երեւացող խնդիրը:

Աուտիզմ, դաուն, մանկական ուղեղային կաթված, խոսքի խանգարում...սրանք են այն հիմնական հիվանդությունները, որոնցով տառապում են «Նռանի»-ի հաշվառուները: Այստեղ նրանց ցուցաբերվում է համապատասխան անվճար բուժում, կենտրոնում նաեւ երեխաների ծնողների հետ են հատուկ բացատրական աշխատանքներ տարվում:

Հատուկ խաղալիքներից բացի, պարզ է նաեւ, որ նմանատիպ խնդիրներ ունեցող երեխաներին հատուկ խնամք, ուշադրություն եւ իհարկե դաստիարակություն է անհրաժեշտ:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG