Մատչելիության հղումներ

logo-print

Վարդան Օսկանյանը Նյու Յորքում հանդիպում կունենա Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարի հետ


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Նյու Յորքում, ուր մեկնելու է հոկտեմբերի 1-ին` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանին, ունենալու է մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում` Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն, նախարար Օսկանյանը հոկտեմբերի 2-ին Նյու Յորքում կմասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Հոկտեմբերի 3-ին նախատեսված է նախարար Օսկանյանի ելույթը Գլխավոր ասամբլեայի նիստին: Նույն օրը նախատեսված է Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ:

Հոկտեմբերի 9-12-ը Օսկանյանը պաշտոնական պատվիրակության կազմում կմասնակցի Հայաստանի նախագահի Բելգիա կատարելիք աշխատանքային այցին:

Բրյուսելում հոկտեմբերի 15-ին Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի Եվրոպահայերի 2-րդ համագումարին, որտեղ նշվելու է նաեւ Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 20-ամյակը:

Հոկտեմբերի 16-ին նախարար Օսկանյանը կգլխավորի հայաստանյան պատվիրակությունը Լյուքսեմբուրգում կայանալիք Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի ամենամյա նիստին:

Հոկտեմբերի 19-21-ը նախատեսվում է Հայաստանի արտգործնախարարի աշխատանքային այցը Արաբական Միացյալ Էմիրություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG