Մատչելիության հղումներ

Վիետնամում կիսակառույց կամրջի փլուզման հետեւանքով առնվազն 60 մարդ է զոհվել


Վիետնամում կիսակառույց կամրջի փլուզման հետեւանքով առնվազն 60 մարդ զոհվել է, եւս 150-ը տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ է ստացել:

Ինչպես հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը, տուժածները հիմնականում շինարարության բանվորներ են, մեծամասամբ` վիետնամցիներ:

Զոհերի եւ վիրավորների թվին վերաբերող վերջնական տվյալներ չկան. հայտնի է միայն, որ աղետի պահին կամրջի վրա եղել է շուրջ 250 մարդ:

Ճապոնական կառավարության ֆինանսավորմամբ եւ ճապոնական ընկերությունների կողմից կառուցվող կամուրջը պետք է կապեր Չան Թո քաղաքը Վին Լոնգ գավառի հետ` անցնելով Մեկոնգ գետի վտակներից մեկի վրայով:

2,5 կիլոմետր թռիչք ունեցող կամրջի շինարարությունը սկսվել էր 2004 թվականին եւ պետք է ավարտվեր եկող տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG