Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսին:

Սիմոնսը տեղեկացրել է, որ այցի հիմնական նպատակն է ներկայացնել ՆԱՏՕ-ի կողմից վերջերս նշանակված փոխգործակցության սպա Զբիգնեւ Ռիբացկուն:

Այնուհետեւ մտքեր են փոխանակվել Հայաստան - ՆԱՏՕ համագործակցության Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրագործման շուրջ: Ռոբերտ Սիմոնսը բարձր է գնահատել ծրագրի իրագործման մեջ ներգրավված հայաստանյան բոլոր գերատեսչությունների ակտիվ աշխատանքը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող զարգացումներին, ՆԱՏՕ - Ռուսաստան երկխոսությանը, դաշինքի կողմից իրականացվող խաղաղապահ գործողություններին, ՆԱՏՕ-ի շրջանակներում առաջիկայում կազմակերպվելիք միջոցառումներին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Վարդան Օսկանյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերջին զարգացումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG