Մատչելիության հղումներ

Ամփոփվեցին հայագիտությանը նվիրված մրցույթի արդյունքները


«Մրցույթի նպատակն էր հայ դպրոցականների շրջանում հայագիտության նկատմամբ հետաքրքրություն ձեւավորելը, ինչպես նաեւ տարբեր երկրներից ժամանած աշակերտներին միմյանց ծանոթացնելը»,- մանրամասնեց Հրաչ Թադեւոսյանը:

Մրցույթն իրականացվում է ամեն տարի: Այս տարի ընդլայնվել էր օլիմպիադայի աշխարհագրությունը. մասնակիցներ էին ժամանել 9-երկրներից: Հրաչ Թադեւոսյանը տեղեկացրեց, որ հայոց լեզվի եւ գրականության մրցույթներին առավել լավ էին պատրաստված Իրանի եւ Սիրիայի ներկայացուցիչները, սակայն անցած տարվա հետ համեմատ բոլոր երկրներից ժամանած մասնակիցների պատրաստվածությունը բավական բարձր էր:

Կազմակերպիչները աշակերտներին ծանոթացրել են նաեւ Հայաստանի տեսարժան եւ պատմամշակութային վայրերին: Այդ միջոցառումներն իրականացնելու համար այս տարի հայագիտության նվիրված օլիմպիադան տեւեց 8-օր` երկու օր ավելի, քան անցած տարի:

Մրցությում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները հետագայում հայաստանյան բուհերի մանկավարժական կամ հայագիտական ֆակուլտետներ դիմելիս որոշակի առավելություն կստանան:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG