Մատչելիության հղումներ

logo-print

Ռոբերտ Քոչարյան. - «Եթե Տեր-Պետրոսյանը մտնի քաղաքական պայքարի մեջ, դառնալու է շարքային ընդդիմադիր գործիչ»


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այսօր արձագանքելով առաջին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանի` ուրբաթ օրը ունեցած ելույթին, ասել է, որ եթե Տեր-Պետրոսյանը մասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին, ապա կդառնա «շարքային ընդդիմադիր գործիչ»:

««Երեւի նկատել եք, որ այս տասը տարիների ընթացքում, մոտ տասը տարիների ընթացքում երբեք առաջին նախագահի մասին բան չեմ ասել: Գիտե՞ք ինչու: Համարում եմ, որ առաջին նախագահը խորհրդավորության ինչ-որ հանգամանքներում պետք է լինի մեր պետականության հիմնադրման հետ կապված», - այսօր լրագրողներին ասաց Քոչարյանը: - «Որոշ խորհրդավորական պահեր պետք է լինեն այստեղ, եւ այդ պատասխանատվությունը պետք է զգա առաջին հերթին հենց ինքը` առաջին նախագահը: Եթե առաջին նախագահը մտնի քաղաքական պայքարի մեջ, ապա ինքը դառնալու է շարքային ընդդիմադիր գործիչ` բոլոր այս ամենից բխող հետեւանքներով: Եվ ստիպված շատ եւ շատ բաներ հիշեցնելու ենք, թե քանի լուսավորված փողոց է եղել Երեւանում օրինակ 96 թվին, եւ այլն, եւ այլն»:

Անցած շաբաթավերջին Տեր-Պետրոսյանը, խախտելով երկարամյա լռությունը, խիստ քննադատել էր երկրի իշխանություններին` ասելով, թե Հայաստանում «գոյություն ունի վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ոչ թե ժողովրդի կամքով, ոչ թե քաղաքական երկխոսությամբ, այլ գողական աշխարհի կարգուկանոնով»:

«Հայաստանը այսօր աշխարհի ամենից արագ զարգացող երկրներից մեկն է: Հայաստանում ամենից արդյունավետ բարեփոխումներն են իրականացվում, եւ եթե Հայաստանը այդ որակումների կոնտեքստում լիներ, ապա մենք երբեք այդպիսի հաջողություններ չէինք ունենա», - հակադարձեց այսօր Ռոբերտ Քոչարյանը: - «Երեւի մեկ թիվ բերեմ. միգուցե դա լավագույն ձեւով կբնութագրի այս ամենը: Ես վարչապետ եմ դարձել Հայաստանում 1997 թվի մարտ ամսին: Եվ ժառանգել եմ բյուջե 300 միլիոն դոլարի չափով` ծախսային մասով, եւ մոտ 40 միլիոն դոլարը բյուջեի դեֆիցիտն էր: Հաջորդ տարվա բյուջեն Հայաստանում լինելու է մոտ 2,5 միլիարդ դոլար... Եվ այս հաջողությունները չտեսնել... երեւի մարդ պետք է շատ ինքը իրեն ինքնամեկուսացներ, որ ուղղակի չտեսներ այն, ինչ կատարվում է երկրում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG