Մատչելիության հղումներ

Աշխարհասփյուռ հայ լուսանկարիչների գործերը` մեկ գրքում


447 էջից բաղկացած այս գիրքը եզակի է նրանով, որ առաջին անգամ հայ հասարակությանն է ներկայացվում թվով 500 հայ լուսանկարիչներին եւ նրանց գործերը: Գրքում խոսվում է նաեւ հայ լուսանկարչության ձեւավորման եւ զարգացման մասին: Գրքի սկզբում հեղինակը ներկայացրել է իր եւ հոր` Անդրանիկ Քոչարի կողմից հավաքագրած հին լուսանկարչատների կնիքները:

Վերջերս լույս տեսած այս գրքի հրատարակումը բավականին ծախսատար է եղել: Հրատարակման ֆինանսական ծախսերը հոգացել է հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Տպագրված հանրագիտարանը, սակայն, վարչապետը չհասցրեց տեսնել:

Գրքում լուսանկարիչները ներկայացված են հետեւյալ ձեւով. լուսանկարչի դիմանկարը եւ կենսագրական որոշ տվյալներ, եւ նրանց մի քանի հայտնի ու արժեքավոր լուսանկարներ: Հեղինակն ասում է, որ այս գրքում ինքը չի կարողացել զետեղել իր ձեռքի տակ ունեցած ողջ նյութերը. նա պատրաստվում է հետագայում հրատարակել այս գրքի շարունակությունը:

Վահան Քոչարին զարմացնում է այն փաստը, որ այսօր թերթերի խմբագրություններում լուսանկարչի հաստիքը շատ հաճախ ավելորդ է համարվում:

Վահան Քոչարի նպատակներից է նաեւ Հայաստանում լուսանկարչության թանգարան հիմնելը:


Նարին Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG