Մատչելիության հղումներ

Աշունը` զգեստապահարանում


«Աշնանը գույներն ավելի մգանում են եւ խորանում. համաշխարհային նորաձեւության կենտրոնների պոդիումները ողողված են մոխրագույնի, մուգ կապույտի ու մանուշակագույնի խորը երանգներով», - ասում է Արմինեն: - «Իհարկե առկա են նաեւ վառ գույներ, դրանք հանդես կգան հիմնականում վերնահագուստներում, կամ կարտահայտվեն փոքր դետալներում»:

Կանանց հագուստի ուրվագծերն այս աշուն-ձմեռը վերցնում է հետպատերազմյան շրջանից` 1920-ականների եւ 40-ականների վերջի նորաձեւությունից: Ժամանակաշրջան, երբ կինը փորձում է առավել կանացի երեւալ, սակայն դա անում է դեռեւս զուսպ գույներով:

Ուրվագծերում գերիշխում է ծավալը, դա արտահայտվում է մեծ օձիքների, թեւքերի մեջ: Չափազանց նորաձեւ են խոշոր գործվածքով տաք վերնահագուստները:

Տղամարդկանց նորաձեւության աշխարհում հովերը Մեծ Բրիտանիայից են գալիս. «փախլավա» նախշերով վերնահագուստները, նեղ փողկապները կլինեն չափազանց նորաձեւ: Հիմնական միտումը հագուստների համադրությունն է այնպես, որ մի հագուստը մյուսի տակից երեւա:

Ինչ վերաբերում է կոշիկներին, ապա այս տարի նորաձեւ են հաստ ներբաններով` այսպես կոչված պլատֆորմայով կիսաճտքավոր կոշիկները, դրանք այլեւս կլոր քթերով չպետք է լինեն, այլ հնարավորինս պետք է նմանվեն տղամարդու կոշիկներին:

Տղամարդկանց խորհուրդ է տրվում իրենց կոշիկներն ընտրել «գլամուր- սպորտ» ոճից:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG