Մատչելիության հղումներ

logo-print

Ամենատարեց սիրիացին շարունակում է աշխատել


Գերմանական DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, Սիրիայի ամենատարեց տղամարդը՝ 117-ամյա Մահմուդ Մաթար ալ Սալիմը առողջական բարվոք վիճակում է եւ նույնիսկ շարունակում է աշխատել իր ագարակում:

ՍԱՆԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում սիրիացին ասել է, թե հենց աշխատանքն է օգնում պահպանել առողջությունը եւ լուծել առօրյա խնդիրները:

Մահմուդ Մաթար ալ Սալիմը հայտնել է, որ կյանքում երբեւէ չի ծխել, ուտեստներից նախապատվությունը տալիս է մսին, կաթնամթերքին` հատկապես մածունին, եւ խուրմային:

Ալ Սալիմը մեկ անգամ ամուսնացած է եղել, հիմա ունի 216 թոռ եւ ծոռ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG