Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, արտգործնախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը եւ այլ պաշտոնյաներ:

Այցի ընթացքում նախատեսվում են վարչապետի հանդիպումները իր ռուս գործընկեր Վիկտոր Զուբկովի, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, Եվրասիական տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղար Գրիգորի Ռապոտայի, Ատոմային էներգիայի դաշնային գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG