Մատչելիության հղումներ

Գերմանիայում վաճառվում է... կղզի


ԴՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, այս շաբաթավերջին աճուրդի է հանվելու Գերմաանիայի մայրաքաղաք Բեռլինից 60 կիլոմետր հյուսիս գտնվող Վերդերի կղզին, որի նախնական գինը 95 հազար եվրո է: Կղզու տարածությունը 42 հեկտար է:

ԴՊԱ-ն նշում է, որ առաջարկված պայմանագրի համաձայն, կղզու նոր սեփականատերը չի կարող արգելել մարդկանց ազատ ելումուտը:

Բացի այդ, նա պարտավորվում է որեւէ շինարարություն չնախաձեռնել:
Կղզու ներկայիս սեփականատերը Գերմանիայի պետությունն է, որը նախկինում մի քանի անգամ փորձել է վաճառել կղզին, սակայն գնորդ չի գտնվել:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG