Մատչելիության հղումներ

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ, Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը այօր վստահեցրեց, որ առաջիկա նախագահական ընտրությունների քարոզարշավում ՀՅԴ-ն «կոմպրոմատային պատերազմ» չի հայտարարելու Հայաստանի հանրապետական կուսակցությանը:

«Երբեք մեր հասարակությունը չի ընդունել այդպիսի պատերազմ, երբեք մեր հասարակությունը չի ընդունել [քարոզարշավը]` բարձրաձայն գոռալով կամ շեշտադրումներ անելով թերությունների վրա: Դա ապացուցեցին Ազգային ժողովի ընտրությունները», - հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աղաբեկյանը:

2008 թվականի նախագահական ընտրություններում ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը որոշում է ընդունել առաջադրել սեփական թեկնածու, որի անունը կորոշվի նոյեմբերին կայանալիք արտակարգ Գերագույն ժողովում: Ժողովն ընտրություն է կատարելու Արմեն Ռուստամյանի եւ Վահան Հովհաննիսյանի միջեւ:

ՀՀԿ-ի թեկնածու, ամենայն հավանականությամբ, կլինի վարչապետ Սերժ Սարգսյանը:

Դաշնակցության գնահատմամբ, Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին կարող է դիմագրավել միայն դաշնակցական նախագահը: Աղաբեկյանը, այդուհանդերձ, ավելացրեց. - «Անկախ նրանից, թե ով է լինելու հանրապետության նախագահը` եթե նրան ընտրի ժողովուրդը, եթե ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները կամ նախագահի թեկնածուները ընդունեն ընտրված նախագահին եւ շնորհավորեն առաջին օրը, հաջորդ օրը մեր երկրում իշխելու է լիովին այլ տրամադրություն»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG