Մատչելիության հղումներ

Արկադի Անդրեասյան. «Մեծ բան է, երբ աշխատանքդ գնահատում են»


Միջոցառումը նվիրված է Անդրեասյանի ծննդյան 60-ամյակին, որը լրացել է օգոստոսի 11-ին:

«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ներկայումս «Միկա» ակումբը մարզող լեգենդար ֆուտբոլիստը նշեց, որ շատ ուրախ է վաղվա միջոցառման կապակցությամբ: «Մեծ բան է, երբ կատարածդ աշխատանքը գնահատում են», - ասաց նա:

Արկադի Անդրեասյանը նշում է, որ պարզապես չի կարող պատկերացնել իր կյանքն առանց ֆուտբոլի: 60 տարիների մեծ մասը նվիրել է այս մարզաձեւին, բազմաթիվ հուշեր ունի, որոնց մեծ մասը կապված է «Արարատ»-ի 70-ականների մեծ հաղթանակների հետ:

«Կյանքիս ամենահիշարժան պահերից մեկը Երեւանում` այդ տարիներին անպարտելիի համբավ ունեցող «Բավարիա»-ի նկատմամբ «Արարատ»-ի տոնած հաղթանակն է», - ասում է Արկադի Անդրեասյանը, ով այդ խաղի միակ եւ հաղթական գոլի հեղինակն է:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG