Մատչելիության հղումներ

Առաջին փուլից հետո Արոնյանը 5-6-րդ տեղերում է


Մեխիկոյում անցկացվող շախմատի աշխարհի առաջնության առաջին փուլից հետո Լեւոն Արոնյանը 3 միավորով 5-6-րդ տեղերն է կիսում հունգարացի Պետեր Լեկոյի հետ: Երեւանի ժամանակով կեսգիշերին սկսված պարտիայում հայաստանցի գրոսմայստերը սեւերով ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ:

Առաջնության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, մրցաշարային աղյուսակը 5 միավորով գլխավորում է հնդկաստանցի Վիշվանաթան Անանդը, 4,5 միավորով երկրորդ տեղում է իսրայելցի Բորիս Գելֆանդը, աշխարհի գործող չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը 4 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը չորրորդն է` 3,5 միավորով: Աղյուսակը եզրափակում են ռուսաստանցիներ Ալեքսանդր Մորոզեւիչը եւ Պյոտր Սվիդլերը` 2,5-ական միավորով:

Մրցաշարի երկրորդ փուլը մեկնարկում է այսօր: Առաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով կխաղա Մորոզեւիչի հետ: Նրանց առաջին հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG