Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան


Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին սեպտեմբերի 27-ին երկօրյա այցօվ կժամանի Ադրբեջան:

Ինչպես վրաստանյան GHN գործակալությանը հայտնել են երկրի վարչապետի մամուլի ծառայությունից, Նողաիդելին հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ:

Բաքվում կայանալիք բանակցությունների հիմնական թեման է լինելու աշնան եւ ձմռան ամիսներին Վրաստանին բնական գազի մատակարարումը:

Այցի շրջանակներում կկայանա վրաց - ադրբեջանական գործարար համաժողով, որի ժամանակ կքննարկվեն երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության զարգացման հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG