Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Անգլիկան եկեղեցու առաջնորդը


Քենթրբերիի արքեպիսկոպոս Ռոուան Ուիլյամսը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրավերով այցելելու է Հայաստան:

Եպիսկոպոսական մամուլի ծառայության փոխանցմամբ, Անգլիկան եկեղեցու առաջնորդը Հայաստան, Սիրիա եւ Լիբանան է այցելելու Միացյալ Նահանգներ այցից հետո` սեպտեմբերի 22-29-ը:

Այցի նպատակը էկումենիկ կապերի ու քույր եկեղեցիների հետ երկխոսության զարգացումն է:

Քենթրբերիի արքեպիսկոպոսը այցելելու է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին,
Հայաստանի պատմական ու կրոնական նշանավոր վայրեր, հուշարձաններ:

Անգլիկան եկեղեցու առաջնորդը ծաղկեպսակ է դնելու Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ինչպես նաեւ ծառ է տնկելու նշանավոր այցելուների ծառուղում:

Նախատեսված են Քենթրբերիի արքեպիսկոպոսի հանդիպումները բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նա այցելելու է նաեւ կանանց ու երեխաների մեկուսարան, հանդիպումներ է ունենալու կալանավորների հետ:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG