Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունել է Նիսի քաղաքապետ, սենատոր Ժակ Պեյրայի գլխավորած պատվիրակությանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Վարդան Օսկանյանը բարձր է գնահատել հայ - ֆրանսիական հարաբերությունները, գոհունակություն հայտնել Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացման, Հայաստանի պատմության, մշակույթի, քաղաքակրթության հանդեպ ֆրանսիական հասարակության ցուցաբերած հետաքրքրության համար: Նա ընդգծել է, մասնավորապես, Նիսում անցկացված մոտ չորս տասնյակ խոշոր միջոցառումների կարեւորությունը:

Ժակ Պեյրան կարեւորել է երկու երկրների քաղաքային, շրջանային իշխանության մարմինների միջեւ ձեւավորված սերտ համագործակցությունը:

Հանդիպման մասնակիցները դրական են գնահատել Երեւանի պետհամալսարանի եւ Նիսի «Սոֆիա Անտիպոլիս» համալսարանի միջեւ այսօր կնքված համագործակցության համաձայնագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG