Մատչելիության հղումներ

Մեդալներ են շնորհվել ուժային կառույցների մի շարք ծառայողների


Նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեքշաբթի օրվա հրամանագրերով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 16-րդ տարեդարձի կապակցությամբ մեդալներ են շնորհվել պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողների եւ ազատամարտիկների, Ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության աշխատակիցների:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Պաշտպանության բանակի թիվ 32964 զորամասի հրամանատար, գնդապետ Կամո Վարդանյանը պարգեւատրվել է «Վարդան Մամիկոնյան» շքանշանով` «զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»: Պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ եւ ազատամարտիկներ պարգեւատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի, Արիության, Մարտական ծառայության մեդալներով` «զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ ցուցաբերած արիության ու անձնական խիզախության համար»:

«Հայրենիքի անվտանգության ապահովման գործում ունեցած նշանա-կալի ծառայությունների, ինչպես նաեւ ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար» Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ պարգեւատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» եւ Մարտական ծառայության մեդալներով:

Ոստիկանության մի շարք աշխատակիցներ պարգեւատրվել են Արիության, Մարտական ծառայության, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալներով` «իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի, ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG