Մատչելիության հղումներ

logo-print

Մեկնարկում է «Վերադարձի փառատոն»-ը


Փառատոնի 11 օրերի ընթացքում հայ երաժշտասեր հանդիսատեսը հնարավորություն կունենա ներկա գտնվել 7 համերգի, ունկնդրել դասական երաժշտություն` Հայաստանում եւ Հայաստանից դուրս ապրող ու ստեղծագործող հայ երաժիշտների կատարմամբ:

Համերգների ծրագրերը բարդ են, ներառում են տարբեր դարաշրջանների երաժշտություն` ռոմանտիզմ, վերածնունդ, բարոկկո, ինչպես նաեւ ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

«Այս փառատոնը միտված է Հայաստանում պրոպագանդելու դասական երաժշտությունը: Այն միջոց է, որպեսզի դաշտն ընդլայնվի, եւ այն շնորհալի երիտասարդները, ովքեր այսօր Կոնսերվատորիայում են սովորում, չգնան արտերկիր, այստեղ ստեղծագործեն, ելույթ ունենան եւ համապատասխան վարձատրություն ստանան»,- ասում է փառատոնի հիմնադիր Գարիկ Նազարյանը:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG