Մատչելիության հղումներ

Sex Pistols-ը հանդես կգա Լոնդոնում


Համերգը, որը տեղի կունենա նոյեմբերի 8-ին Լոնդոնում, նվիրվելու է խմբի ձեւավորման եւ առաջին ձայնասկավառակի թողարկման 30-րդ տարեդարձին:

Մասնագետների կարծիքով, խմբի անդրանիկ` Never Mind The Ballocks ձայնասկավառակը ամենահաջողվածներից մեկն է ռոք երաժշտության պատմության մեջ, թեեւ այն մեծ սկանդալ էր բարձրացրել թողարկումից հետո` 1977 թվականին:

Խմբի անդամները` Ջոն Լայդոնը, Սթիվ Ջոնսը, Պոլ Կուկը եւ Գլեն Մեթլոկը վերջին անգամ միասին հանդես են եկել 2003 թվականին:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG