Մատչելիության հղումներ

Ադրբեջանը մտադիր չէ վերսկսել Ռուսաստանից բնական գազի ներկրումը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիղ Ալիեւը:

«Այսօրվա դրությամբ մենք ռուսական գազի կարիքը չունենք», - ասել է Ալիեւը:

APA գործակալությունը հիշեցնում է, որ Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Նարիշկինը Բաքու կատարած այցի ժամանակ չէր բացառել Ադրբեջանին ռուսական գազի մատակարարման վերսկսումը:

Ռուսաստանից գազի ներկրումը Ադրբեջանը դադարեցրել է այս տարվա հունվարից` մեկ խորանարդ մետրի դիմաց մինչեւ 235 դոլար գազի գնի բարձրացման պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG