Մատչելիության հղումներ

«Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերությունը դուրս է մնացել MTC-ի կողմից հայաստանյան «Ղ-տելեկոմ» ընկերության գնման գործարքի շրջանակներից, եւ MTC-ը չի նախատեսում գործունեություն իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այդ մասին հայտարարել է ռուսաստանյան ընկերության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի տնօրեն Ելենա Կոխանովսկայան day.az էլեկտրոնային պարբերականին տված հարցազրույցում:

Նրա խոսքերով, «MTC-ի հիմնական սկզբունքն է բաժանորդներին միջազգային չափանիշներին համապատասխանող, որակյալ ծառայությունների մատուցումը բոլոր շուկաներում, որտեղ ընկերությունը ներկայացված է»: Կոխանովսկայան նշել է, որ ընկերությունը ներկայումս աշխատում է ԱՊՀ-ի վեց երկրներում եւ բաժանորդների թվով աշխարհի խոշորագույն օպերատորների տասնյակում է:

«MTC-ը զբաղվում է բիզնեսով` եկամուտ է ստանում բնակչությանը եւ ձեռնարկություններին ծառայություններ մատուցելով: MTC-ը չի զբաղվում քաղաքականությամբ», - շեշտել է ընկերության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի տնօրենը:

Հայաստանյան «Ղ--տելեկոմ» բջջային կապի ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը MTC-ը ձեռք է բերել անցած շաբաթավերջին: Ռուսաստանյան ընկերությունը համաձայնել է նաեւ առաջիկա 5 տարիների ընթացքում գնել բաժնետոմսերի մնացած 20 տոկոսը: Գործարքի գումարը կազմել է 310 միլիոն եվրո, որից 50 միլիոնը վաճառողին կվճարվի 2008--2010 թվականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG