Մատչելիության հղումներ

Կրակոցներ Դավիթաշենում


Այսօր ժամը 13-ի սահմաններում կրակոցներ են հնչել մայրաքաղաքի Դավիթաշեն համայնքի 3-րդ թաղամասի թիվ 10 շենքի բակում, կան վիրավորներ:

Հրազենային վնասվածքներ ստացած 3 անձինք տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հրազենային վնասվածքներ են ստացել 1968 թվականին ծնված Գագիկ Վ.-ն, 1980 թվականին ծնված Ռուսլան Բ.-ն եւ 1990 թվականին ծնված Վանուշ Վ.-ն:

Նրանք հիվանդանոց են տեղափոխվել Դավիթաշենի «Նաղաշ» թոնրատան մոտից:

Դեպքի վայրում հայտնաբերվել են 5,45 տրամաչափի պարկուճներ եւ որսորդական հրացանի մեկ պարկուճ:

Ինչպես փոխանցում են ոստիկանությունից, իրականացվում են աշխատանքներ կրակողի (կրակողների) ինքնությունը պարզելու եւ նրան (նրանց) հայտնաբերելու ուղղությամբ:

Գործի քննությունը վարում է Մաշտոցի ոստիկանության քննչական բաժինը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG