Մատչելիության հղումներ

Հայաստանցի ըմբիշների ելույթները Բաքվում


Բաքվում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր մեդալների 3 հավաքածու է խաղարկվում: Հայտնի կդառնան հունահռոմեական ոճի` 74 կգ, 84 կգ, եւ 96 կգ քաշային կարգերում աշխարհի չեմպիոնները:

Յուրաքանչյուր քաշային կարգում Հայաստանը ներկայացված է 1 ըմբիշով:

74 կգ քաշային կարգում պայքարից դուրս է մնացել Արսեն Ջուլֆալակյանը: Մեկնարկային գոտեմարտում նա պարտության է մատնել գերմանացի Միհալովիչին, ապա պարտվել է ֆին Արսին:

84 կգ քաշային կարգում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Դենիս Ֆորովը պարտության է մատնել լեհաստանցի Կուկլային եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ:

96 կգ քաշային կարգում Արման Գեղամյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ` տոնելով 2 հաղթանակ:

Երեկ գորգ են դուրս եկել Հայաստանը ներկայացնող 3 ըմբիշներ: Ամենից հաջող է հանդես եկել Արմեն Ադիկյանը: Նա զբաղեցրել է 5-րդ տեղը եւ իրավունք ստացել հաջորդ տարի հանդես գալ Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերում:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG