Մատչելիության հղումներ

Պորտերֆիլդի հուղարկավորությանը կմասնակցի պատվիրակություն Հայաստանից


Սեպտեմբերի 20-ին տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդի հուղարկավորության արարողությունը, որին մասնակցելու համար վաղը Մեծ Բրիտանիա կմեկնի պատվիրակություն Հայաստանից:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Իսրայելյանը, Մեծ Բրիտանիա են մեկնում ֆեդերացիայի գործկոմի անդամներ Արմեն Մելիքբեկյանն ու Աշոտ Մանուկյանը:

Յան Պորտերֆիլդը վախճանվել է սեպտեմբերի 11-ին:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG