Մատչելիության հղումներ

logo-print

Դաշնակցության թեկնածուն կլինի Վահան Հովհաննիսյանը կամ Արմեն Ռուստամյանը


Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի կազմակերպության 11-րդ Գերագույն Ժողովը որոշել է, որ «ՀՀ նախագահի թեկնածու կառաջադրի՝ ընտրություն կատարելով ընկերներ Վահան Հովհաննիսյանի եւ Արմեն Ռուստամյանի միջեւ»։

Ստեփանակերտում կայացած ժողովի մասին Դաշնակցության տարածած հայտարարությունում ասված է. - «Կազմակերպական կառույցի տեսակետի բյուրեղացման, ինչպես նաեւ ժողովրդային եւ համակիր շրջանակների կարծիքի հիման վրա արտակարգ Գերագույն Ժողովը ՀՀ նախագահի թեկնածու կառաջադրի՝ ընտրություն կատարելով ընկերներ Վահան Հովհաննիսյանի եւ Արմեն Ռուստամյանի միջեւ»։

Տարածված հայտարարությունը տեղեկացնում է նաեւ, որ ՀՅԴ-ն, համոզված լինելով, որ, ի թիվս այլնի, «երկրի առաջընթաց զարգացման արագացման ապահովմամբ է միայն հնարավոր արդար եւ խաղաղ լուծման հասցնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը», «չեզոքացնել անվտանգության արտաքին եւ ներքին սպառնալիքները` բովանդակ հայ ժողովրդի կարողականությունը ուղղորդելով համազգային խնդիրների եւ հարցերի լուծմանը», որոշել է «մասնակցել Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններին սեփական թեկնածուով»։

«ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրումը կատարել երկու փուլով` այդ օրակարգով նոյեմբեր ամսին հրավիրելով ՀՅԴ Հայաստանի կազմակերպության արտակարգ Գերագույն Ժողով։ Կազմակերպական կառույցի տեսակետի բյուրեղացման, ինչպես նաեւ ժողովրդային եւ համակիր շրջանակների կարծիքի հիման վրա արտակարգ Գերագույն Ժողովը ՀՀ նախագահի թեկնածու կառաջադրի՝ ընտրություն կատարելով ընկերներ Վահան Հովհաննիսյանի եւ Արմեն Ռուստամյանի միջեւ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG