Մատչելիության հղումներ

Երեք ամսում «Երկրի շուրջ»


Երթուղին ձգվելու է Լոնդոնից մինչեւ Սիդնեյ: Ճանապարհորդությունը տեւում է 3 ամիս, որի ընթացքում ավտոբուսը անցնում է 24 հազար կիլոմետր:

Մոտ 40 ուղեւոր արդեն վճարել է 7 հազար դոլար, որպեսզի ճանապարհորդի «Գրեյհաունդ» անգլիական հին ավտոբուսով:

Ավտոբուսը ուղեւորվելու է Եվրոպայով, այդ թվում Վիեննայով եւ Բուդապեշտով, որից հետո այն կանցնի Թուրքիայով, Իրանով, Պակիստանով, եւ Հնդկաստանով` հասնելով մինչեւ Էվերեստի ստորոտները:

Ճանապարհորդությունը կշարունակվի Թայլանդով, Մալազիայով, իսկ այնուհետեւ ավտոբուսը կտեղափոխվի Ավստրալիա:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG