Մատչելիության հղումներ

logo-print

Հայոց ցեղասպանության օրինագծի վերաբերյալ Պոլսո հայոց պատրիարքի վերաբերմունքը բացասական է


Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը բացասական վերաբերմունք ունի ներկայումս ԱՄՆ-ի Կոնգրեսում շրջանառվող` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծի նկատմամբ: Ինչպես նա հայտարարել է «Զաման» թերթին տված հարցազրույցում, այդ օրինագիծը «խափանում է ինչպես թուրք ժողովրդի եւ թուրքահայերի, այնպես էլ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները»:

«Մենք մեր թուրք բարեկամների հետ ենք ապրում ամեն օր: Բանաձեւի ընդունումը սառնություն կմտցնի մեր հարաբերություններում», - ասել է Հայոց պատրիարքը` հավելելով, թե «հայկական սփյուռքին չեն հուզում թուրքահայերի զգացմունքները, նրանց համար դա քաղաքական հարց է»:

Մեսրոպ Մութաֆյանի խոսքերով, «մենք մեծ խնդիրներ ունենք անցյալի հետ կապված, սակայն Թուրքիայի Հանրապետությունը չպետք է մեղադրվի այն ժամանակ տեղի ունեցածի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG