Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահի մոտ քննարկվել է պաշտպանության նախարարության բարեփոխումների ընթացքը


Հայաստանի պաշտպանության նախարարության բարեփոխումների ընթացքն է քննարկվել այսօր նախագահ Ռոբերտ Քոչարյանի անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նախագահն ասել է, որ իրականացվող բարեփոխումները հիմնականում ուղղված են պաշտպանության նախարարության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ուժեղացմանը, համակարգի կառավարման արդյունավետության բարձրացմանն ու ռեսուրսների օպտիմալ օգտագործմանը:

Նշելով, որ աշխատանքը նորմալ ընթացքում է, երկրի ղեկավարը կարեւորել է որոշ կոնցեպտուալ հարցերի վերաբերյալ վերջնական համաձայնությունը: Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է գործել սահմանված ժամանակացույցին համապատասխան:

Նախագահի մամլո գրասենյակի վկայությամբ, խորհրդակցության մասնակիցներն անդրադարձել են հատուկ քաղաքացիական ծառայության մասին օրենքի նախագծին, որը նախատեսվում է ընդունել մինչեւ տարեվերջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG